2027 թ-ի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Հայաստանում
2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Նրա խոսքով՝ կար մեծ ցանկություն Հայաստանում կազմակերպել միջազգային որևէ մրցաշար, հատկապես որ ունեն լավ արդյունքներ մարմնամարզությունից։
«Ֆեդերացիայում մի շարք քննարկումներից հետո, կառավարության աջակցությամբ դիմել ենք միջազգային ֆեդերացիային: Ունենք աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ուստի այդ արդյունքները նպաստեցին, որ միջազգային ֆեդերացիան կողմից մերզ տրվի այդ հնարավորությունը՝ Հայաստանում անցկացնելու նման բարձրակարգ մրցաշար։ Իհարկե, դա հսկայական ծախսերի հետ է կապված, բայց կառավարության շնորհիվ կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը` Եվրոպայի առաջնությունն անցկացնել Երևանում»,- նշեց Գագիկ Վանոյանը։
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` այս մրցաշարը լավագույններից մեկն է լինելու` չնայած որ մեծ աշխատանք ունեն անելու: Գերմանիան և Անգլիան ևս ցանկություն էին հայտնել 2027 թվականի առաջնությունն անցկացնել իրենց երկրներում։
«Եվրոպայի առաջնության անցկացումը մեծ իրադարձություն է: Սա մեր երազանքն էր, ի վերջո սրանով լուծվում է մարմնամարզության ապագայի հարցը: Այն դժվարությունները, որոնք տեսել են մենք, մեր չեմպիոնները, այս առանջնության անցկացումից հետո երիտասարդները չեն տեսնի»,- հավելեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Ըստ Վանոյանի՝ Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան 4 մարզադահլիճ և մոտ 20 տարի մեր երկիրը մարզագույքի առումով ոչ մի խնդիր չի ունենա։
Նմանատիպ հոդվածներ
Ֆերնանդեսի տրանսֆերի համար «Չելսին» վճարել է ռեկորդային գին
«Չելսին» համաձայնվել է Էնցո Ֆերնանդեսի համար վճարել 120 միլիոն եվրո, բայց դա անմիջապես չի անի, հայտնում են Euro-football...
Ռամոսը կարող է տեղափոխվել «Ալ-Նասր» ակումբ, որտեղ իր ակումբակից Ռոնալդուն է
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում կամ ԱՄՆ-ում, այս մասին հայտնում է Mundo Depo...
Հայտնի է` Մեսսին ում է գերազանցել բոլոր ակումբային մրցաշարերում խփած գոլերի թվով
Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Մոնպելիեին» խփած գոլի շնորհիվ ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսս...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկները
Սոցցանցերում հրապարակվել է լուսանկար, որում երևում է` Սաուդյան Արաբիայում երկրպագուները տրորել են հարձակվող Կրիշտի...