ԱՀ ԿԳՄՍՆ-ն՝ դասապրոցեսը վերսկսելու մասին
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։
Ծնողներին հորդորում են երեխաներին հագցնել տաք հագուստ:
Նմանատիպ հոդվածներ
Ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապե...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը: Այս մասին հայտնում է...
Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի. ՔՀՏԱ
Փետրվարի 1–ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի։ Եթե խոչընդոտներ լինեն, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և...
Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումների անցկացումն արգելելու մասին
Տևական ժամանակ շրջանառվող այն տեղեկություններն իբրև ԿԳՄՍ նախարարությունը արգելել և արգելում է դպրոցներում ռազմահայրենասի...