Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի. ՔՀՏԱ
Փետրվարի 1–ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի։ Եթե խոչընդոտներ լինեն, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կդիմի գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ ՔՀՏԱ տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառում այժմ շուրջ 550 տաղավար կա։
«Հունվարի 18–ին տնտեսվարողին տեղեկացրել ենք այս մասին, որ փետրվարի 1–ից տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի և տվել ենք ժամանակ, որպեսզի տոնավաճառում առկա ապրանքի տեղափոխման հարցերով զբաղեն»,–ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» տոնավաճառը, Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք տեղեկությունը տարածող լրատվամիջոցին որևէ հստակ անուն չեն հայտնել։
««Գնունի» տոնավաճառում 2021 թվականին իրականացվել է ստուգում, տրվել են կարգադրանքներ։ Տեսականորեն չեմ կարող ասել, թե հաջորդը որ շուկայում ստուգում կանցկացվի»,–ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ ԿԳՄՍՆ-ն՝ դասապրոցեսը վերսկսելու մասին
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրո...
Ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապե...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը: Այս մասին հայտնում է...
«Արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր». Ռուբեն Սարգսյան
ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր:«Արմենպրես»-ի մամո...