Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ ԿԳՄՍՆ-ն՝ դասապրոցեսը վերսկսելու մասին
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրո...
Արցախից ևս 5 հիվանդի են տեղափոխել Հայաստան. նրանցից մեկը հղի է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր ևս 5 հիվանդի են տեղափոխել Հ...
Ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապե...
«Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ». Աստղիկ Ավետիսյան
Մի քանի օր առաջ Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ: Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետի...