Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումների անցկացումն արգելելու մասին
Տևական ժամանակ շրջանառվող այն տեղեկություններն իբրև ԿԳՄՍ նախարարությունը արգելել և արգելում է դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումների անցկացումը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարեսկզբից մենք ավելի քան 900 խմբակների ծրագրեր ենք հաստատել, երաշխավորել դպրոցներում, և դրանց զգալի մասը կրում է ռազմահայրենասիրական զինվորական պատրաստության բնույթ: Որևէ խոսք և որևէ ծրագիր ուղղված ռազմահայրենասիրական խմբակների, տարբեր դասընթացների դադարեցմանը կամ կասեցմանը ուղղակի չի եղել»,- ասաց նախարարը:
Նախարարը հավելեց, որ տեղեկատվությունը, որը միտումնավոր կեղծվել է, այն մասին էր, որ զինված բնույթ ունեցող կառույցները, զորամասները չտեղակայվեն դպրոցների, ուսումնական հաստատությունների շենքերում կամ դրանց կից:
«2017 թվականին մեր երկիրը միացել է անվտանգ դպրոցների հռչակագրին, որով սահմանված է հստակ նորմ: Բոլորս հասկանում ենք, որ տարբեր իրավիճակներում, երբ զինված բնույթի կառույցները տեղակայված են ուսումնական հաստատություններում, շենքերում կամ անմիջական հարևանությամբ, դառնում են թիրախ: Սրա նպատակը ուսումնական հաստատությունների անվտանգությունը բարձրացնելն է: Կան երկրներ, որոնցից է, օրինակ, Ադրբեջանը, զորամասերը տեղակայում են ուսումնական հաստատություններին կից, որպեսզի որևէ իրավիճակի պարագայում կարողանան մեղադրանքներ ուղղել»,- պարզաբանեց Անդրեասյանը:
Նախարարը նշեց, որ նորմի պահպանումը բխում է դպրոցների, մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների անվտանգությունն ապահովելու շահերից:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ ԿԳՄՍՆ-ն՝ դասապրոցեսը վերսկսելու մասին
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրո...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը: Այս մասին հայտնում է...
Ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապե...
Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում հայտնաբերվել է հակատանկային ական
Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քա...