Ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5 -ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ ԿԳՄՍՆ-ն՝ դասապրոցեսը վերսկսելու մասին
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրո...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը: Այս մասին հայտնում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին․ Հալեպում ՀՀ հյուպատոսություն
Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին։ Այս մասին տեղեկացնում է Հալեպում ՀՀ հյուպատ...
Վառարանը վառել է ավտոբենզինով․ հանրային քրեական հետապնդում՝ զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտանի նկատմամբ
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին...