Պատահարներ

21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից

Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 27-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Միջադեպի հետևանքով դեսպանատան ադրբեջանցի…

Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 27-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Միջադեպի հետևանքով դեսպանատան ադրբեջանցի անվտանգության աշխատակիցը զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

 

 Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ հարձակվողը ներխուժել է անվտանգության կետ և Կալաշնիկով ինքնաձիգից սպանել անվտանգության ծառայության պետին։ 

 

Բաքվում արդեն մեղադրանքներ են հնչեցրել Իրանի հասցեին՝ նշելով, որ այդ երկիրը օտարերկրյա դեսպանատների վրա հարձակումների հարուստ ավանդույթ ունի՝ ԱՄՆ դեսպանատան գրավումը, 2016 թվականին Թեհրանում և Մաշհադում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և հյուպատոսության վրա հարձակումները և այլն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250