ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինան հզոր հրթիռային հարձակման տակ է
Ամբողջ Ուկրաինայում հայտարարված օդային հարձակումների մասին ահազանգը հնչում է առավոտից։ Ուկրաինայի մի քանի շրջանները ինտենսիվորեն հրթիռային հարվածների են ենթարկվել: Վաղ առավոտից ուկրաինական լրատվամիջոցները ակտիվորեն տեղեկացնում են հնչած հզոր պայթյունների մասին:
Հաղորդվում են Կիևի և Դնեպրոպետրովսկի մարզերում, Վիննիցայում և Օդեսայում եղած պայթյունների մասին, իսկ Նիկոլաևի շրջանում տրամվայներն ու տրոլեյբուսները դեռ չեն աշխատում «հրթիռային հարձակման վտանգի պատճառով»։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ արկերն ուղղված են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ կատարվողը կապված է ՀՕՊ համակարգերի շահագործման հետ։
Հիշեցնենք, որ ռուսական թեւավոր հրթիռները ուժգին հարվածել են Կիևի և Օդեսայի շրջանների թիրախներին. ականատեսները տեսանյութեր են հրապարակել, իսկ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղորդել է նոր հարձակումների մասին:
[da0589d2ef86d83b0895f8d769d5ad4a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենք. նոր երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նոր երկրաշարժի հետևանքով փլուզվել է ևս մեկ շենք: Փլուզման պահը հեռարձակվել է հեռուստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեհրանում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ
Այսօր առավոտյան՝ ժամը 8:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Դեսպա...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 27-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական բեռնատար նավը խոցվել է ռուսական հրթիռով. Reuters
Մի քանի ժամ առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում ենթադրվում է, որ հրթիռային հարձակումից հետո այրվում է Տուզլայի...