Որքա՞ն գումար և քանի՞ անշարժ գույք է պահանջում բռնագանձել Դատախազությունը Սեյրան Օհանյանից

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և  անշարժ գույքեր: Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Սեյրան Օհանյանի, կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված Աննա Բադալյանի և Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Դատական նիստին մասնակցում էր միայն Սեյրան Օհանյանը՝ առանց իր հետ փոխկապակցված անձանց և փաստաբանների:

 

Սերյան Օհանյանն առարկել է իր դեմ հայցը` ասելով, որ ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում. 

 

«Ապօրինի զավթել բառակապակցությունն անընդունելի է ինձ համար։ Առարկում եմ և առաջարկում եմ սկզբնական միջնորդությանը հավանության տալ` կրկին հայցը ուսումնասիրելու, որպեսզի փաստաբանները լուրջ ուսումնասիրեն ամբողջ ընթացքը, քանի որ բաներ կան, որոնք ինձ համար նորություն են»,– Հակակոռուպցիոն դատարանում Սեյրան Օհանյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստին ասաց Օհանյանը։

 

Ըստ դատախազության` հօգուտ ՀՀ–ի պետք է Օհանյանից և իր հետ փոխկապակցված անձանցից բռնագանձվի «Լեքսուս» ավտոմեքենա, 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին և այլ անշարժ գույքեր։

Քաղաքականություն