Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), այս մասին տեղեկանում են ՀՀ գլխավոր դատախազության կայքից:
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բավարար փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար, պարտավոր լինելով՝
- կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը.
կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը.
ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը,
առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը.
ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը
իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
Հիշեցնենք, որ Ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հայկական եկեղեցու բակում հավաք կազմակերպած հայերի դեմ մեղադրանք է առաջադրվել
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հունվարի 23-ին ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի բնակիչների։ Միջոցառումը տ...
Ըստ Արգիշտի Քյարամյանի` բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է. ականատեսը ցուցմունք է տվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհի գործով։&nb...
ՀՀ դրոշի վերաբերյալ պահանջները խախտելու դեպքում տուգանքներ կսահմանվեն
Արդարադատության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները...
Առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ. զոհված զինծառայողների ծնողները ՔԿ-ում են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի...