Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել, կան զոհեր
Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի։ Այս մասին տեղեկացնում է EurAsia Daily-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։
Նշվում է, որ հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։
Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ չորս մարդ տարհանվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։
Ներկայում տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու հոգու ճակատագրի մասին։
Տեղում հրշեջների և փրկարարական ջոկատի աշխատանքը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ մանրամասներ՝ զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել
Պարզվում է` վաշտի կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է կացարանի մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ վաշտի այրված կացարանից
Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշեր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայ...
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում վաշտի կացարանի հրդեհից
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զորամասի հրդեհից։Հունվարի 19-ին, ժամը 0...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար․ գիշերն ինչ է կատարվել Կորյունի փողոցում
Հունվարի 16-ին, ժամը 02։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում տեղի...