Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում վաշտի կացարանի հրդեհից
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զորամասի հրդեհից։
Հունվարի 19-ին, ժամը 01:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին:
Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ մանրամասներ՝ զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել
Պարզվում է` վաշտի կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է կացարանի մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ վաշտի այրված կացարանից
Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշեր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար․ գիշերն ինչ է կատարվել Կորյունի փողոցում
Հունվարի 16-ին, ժամը 02։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում տեղի...
Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել, կան զոհեր
Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի։ Այս մասին տեղե...