Արցախից ևս 5 հիվանդի են տեղափոխել Հայաստան. նրանցից մեկը հղի է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր ևս 5 հիվանդի են տեղափոխել Հայաստան։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հինգ հիվանդներ՝ « Վիճակ երիկամի փոխպատվաստումից հետո, ձախակողմյան փոքր երիկամ, պարբերական հիվանդություն», «Հղիություն VII, 19-20 շաբաթ, պտղի մոտ 21, 18, 13 քրոմոսոմային տրիսոմիաների բարձր ռիսկ», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ», «Ձախ թոքի քաղցկեղ», և «Վիճակ ականապայթյունային վիրավորումից հետո, հետվիրահատական անօֆթալմ, ինտեգրացված իմպլանտի ինֆեկցում, մերժում» ախտորոշումներով, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հինգ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 24 հիվանդ»,-նշում են տեղեկատվական շտաբից:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հավաքագրել տեղեկություններ». Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պարենային ճգնաժամ` Արցախում
Արդեն 28 օր է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջան...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը: Այս մասին հայտնում է...
Առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը. ի՞նչ իրավիճակ է Արցախում շրջափակման հետևանքով
14 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:9 չափահաս բուժառու գտնվում է վերակ...