«Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ». Աստղիկ Ավետիսյան
Մի քանի օր առաջ Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ: Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը հայտնել է, որ իր որդուն ծեծի են ենթարկել։ Նա մասնավորապես նշել է.
«Ամենաթողության արդյունքում Հայաստանում հայը չի կարող նորմալ ապրել, որովհետև արտաքին և ներքին թշնամին մեր հախից գալիս է։ Մի քանի օր առաջ Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ։ Դուրս էր եկել զբոսնելու, նստել է այգում և ականջակալերով երաժշտություն է լսել, մեջքի կողմից մոտենում են երկու երիտասարդ, հարցնում են՝ սիգարետ ունե՞ս, ասում է` չէ, չեմ ծխում։ Այդ պահին անսպասելի հարվածում են դեմքին, ձորի պռնկին նստած ակնոցը թռնում է, ինքը գլորվում ներքև, մեկը փախնում է մյուսը հետապնդում, հեռախոսն է ցանկանում վերցնել, բայց չի կարողանում։ Դիմադրություն տեսելով` երկրորդն էլ է փախնում։ Տղաս մոտենում է պարեկներին, ներկայացնում եղածը, հետ են վերադառնում դեպքի վայր, ակնոցը գտնում են, բայց մարդկային հետք`ոչ։ Ամենազավեշտալին, որ այդքան պարեկների առկայությունը մի տեղում, դանդաղաշարժությունը, անարդյունավետ աշխատանքը մի կողմ, իմ պարտադրման արդյունքում են միայն հրավիրում շտապ օգնություն։
Հիվանդանոց հասնելուն պես ոստիկանությունն է գալիս, էդ վիճակում խառնաշփոթ, խաչաձև հարցեր են տալիս, մի հատ էլ վախեցնում, թե` գիտես ով է, չես ասում։ Բժիշկը երկու անգամ միջամտում է, բայց ուղիղ երկու ժամ բժիշկը չի կարողանում առաջին օգնություն ցույց տալ։ Սա խոսում է անկիրթ, անմակարդակ վարքագծի մասին։
Այս պատմության բոլոր մանրամասները զուգակցելով և մարդկանց կարծիքը լսելով մեկ եզրահանգում կա. բոլորը միանշանակ պնդում են, որ այս պատմությունն իմ և Ատոմի մասնագիտական կարծիք հայտնելու հետ է կապված։
Հայաստանում վախեցնում, ճնշում են մարդկանց իրենց կարծիքն ունենալու համար։ Բայց, եթե իշխանությունը կամ որևէ մեկը փորձում է մեզ այսպես լռեցնել, չարաչար սխալվում է։
Սա անմարդկային, խուլիգանական, ցինիկ վարքագիծ է։ Պատերազմից դասեր չքաղած` անգրագետ և անկիրթ կառավարմամբ արդեն չորս տարի ոչնչացնում եք հային, ընտանեկան արժեքները, ազգային մտածողությունը, մարդկային փոխհարաբերությունները։
Ես վստահ եմ, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետև դեռևս չի պատժվել հազարավոր երիտասարդների կյանքից զրկած և հազարավոր ընտանիքներ խեղած մարդը կամ մարդիկ։ Ոստիկանությունը նույնիսկ դժկամությամբ էր հաղորդումն ընդունում, որովհետև իր անելիքը մեկ հոգու թիկնապահ աշխատելն է, ի՜նչ գործի բացահայտում։
Ծնողներ, սա ահազանգ է, Հայաստանն անվտանգ չէ, զգուշացե՛ք, խուլիգանները մեր կողքին են»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը: Այս մասին հայտնում է...
Արցախից ևս 5 հիվանդի են տեղափոխել Հայաստան. նրանցից մեկը հղի է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր ևս 5 հիվանդի են տեղափոխել Հ...
ԱՀ ԿԳՄՍՆ-ն՝ դասապրոցեսը վերսկսելու մասին
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրո...
Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես փակ կլինի
Մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին, ժամը 22:00-ից մին...