Դանի Ալվեսը կալանավորվել է սեռական ոտնձգությունների մեղադրանքով
Բարսելոնայի դատարանը համաձայնել է կալանավորել «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսին առանց գրավի հնարավորության։ Այս մասին հայտնում է El diario de Sevilla-ն։
Աղջիկներից մեկը մարզիկին մեղադրել է առանց իր համաձայնության իրեն դիպչելու մեջ։ Տուժածի վարկածով՝ Ալվեսը գիշերային ակումբում երեկույթի ժամանակ մոտեցել է աղջկան և ձեռքը դրել նրա ներքնազգեստի տակ։ Այն բանից հետո, երբ նրան հաջողվել է հեռանալ ֆուտբոլիստից, նա այդ մասին հայտնել է իր ընկերներին և գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներին, որոնք դիմել են կատալոնական ոստիկանություն։
Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին գիշերային ակումբներից մեկում։ Ինքը՝ Ալվեսը, հերքում է իրադարձությունների նման զարգացումը, նրան աջակցում են իր կինը, ինչպես նաև շրջապատի մարդիկ, որոնք նշել են, որ նա շատ քիչ ժամանակ է եղել գիշերային ակումբում։
Դանի Ալվեսը հանդես է գալիս Մեքսիկայի «Պումաս» թիմում։ Նախկինում խաղացողը հանդես է եկել «Բարսելոնայում»։