Երասխում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքը հաջողվել է փրկել
Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Արարատի բժշկական կենտրոնում վիրահատել են։
Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը News.am-ին հայտնեց, որ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Երեւան.
«Եվ՛ կյանքը, եւ՛ ոտքը հաջողվեց փրկել։ Հոսպիտալի բժիշկները ժամանակին հասան, իրենք վիրահատեցին, իրենք էլ տարան Մուրացանի զինվորական հոսպիտալ»։
Սարդարյանն ասաց, որ վնասվել էին զինծառայողի ոտքի աճուկային շրջանի անոթները։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
ՊՆ-ից հայտնել են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Բանակի թուլացումը գալիս է ԳՇ պետից, նախարարից, վարչապետից, սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն». զոհված զինվորների դասակի հրամանատար
Դեպքը տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. բենզին են օգտագործել, բայց տեղյակ չեմ՝ ինչ հ...
Սերժ Սարգսյանը` վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՊՆ-ն` համացանցում տարածված կադրերի մասին
Տելեգրամ ալիքներում լուսանկարներ են տարածվել , որոնք փաստում են, թե որքան անմխիթար վիճակում են գտնվում մարտական հենակետե...
Ինքնապաշտպանական բնազդից ելնելով` 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. մանրամասներ
Կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց հրդեհված ինժեներասակրավորային վաշտում հր...