Հասարակություն Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՊՆ-ն` համացանցում տարածված կադրերի մասին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՊՆ-ն` համացանցում տարածված կադրերի մասին
Տելեգրամ ալիքներում լուսանկարներ են տարածվել , որոնք փաստում են, թե որքան անմխիթար վիճակում են գտնվում մարտական հենակետերը։ Ըստ շրջանառվող տեղեկության՝ լուսանկարներն արվել են Սյունիքում։…

 Տելեգրամ ալիքներում լուսանկարներ են տարածվել , որոնք փաստում են, թե որքան անմխիթար վիճակում են գտնվում մարտական հենակետերը։ Ըստ շրջանառվող տեղեկության՝ լուսանկարներն արվել են Սյունիքում։ 

 

Auroranews.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Խոսնակը նշեց, որ լուսանկարների հիմաան վրա ՊՆ-ում ուսումնասիրություններ են իրականացվում` դրանց իրականության հետ համապատասխանությունը ստուգելու նպատակով։։

 

Հետաքրքրվեցինք նաև` այցելել են արդյոք ՊՆ նախարարն ու Գլխավոր շտաբի պետը Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի տարածք, որտեղ հրդեհ էր բռնկվել: Խոսնակը նշեց.  «Նախարարի հանձնարարությամբ բազմաթիվ ՊՆ ներկայացուցիչներ և բարձրաստիճան զինվորականներ այցելել են դեպքի վայր»: 

 

Ճշգրտող հարցին` արդյոք ՊՆ նախարարը գնացել է ողբերգական հրդեհի վայր` ասաց,  որ այցը կլուսաբվանվի նախարարության պաշտոնական հաղորդագրությամբ: Այդպես էլ չհստակեցնելով` նախարարը գնացել է, թե ոչ:
[330201ad722c6eebf8643484eeba0807.jpg]
[3019c014c438e863ef3d74f775aa3076.JPG]

[89848cb738357653a48c18b27ea33418.JPG]

[d82b230554e2d20627858ea03b0df40a.JPG]

Նմանատիպ հոդվածներ

«Բանակի թուլացումը գալիս է ԳՇ պետից, նախարարից, վարչապետից, սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն». զոհված զինվորների դասակի հրամանատար

Դեպքը տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. բենզին են օգտագործել, բայց տեղյակ չեմ՝ ինչ հ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250