Ինքնապաշտպանական բնազդից ելնելով` 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. մանրամասներ
Կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց հրդեհված ինժեներասակրավորային վաշտում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։
Փաշինյանը նշեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը` «ԶՈւ–ում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին»։ Այնտեղ հստակ հրահանգ է տրված, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։
«7-րդ կետում նշվում է, որ պետք է խստիվ արգելել վառարանների համար բենզինի և դյուրավառ հեղուկների կիրառումը։ Այսինքն`այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտալ չունենալ այս դեպքը։ Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարան բացել և լցնել վառարանի մեջ։ Այրվել է ոչ միայն վառարանը, հրդեհն անցել է վառարանը միացնել փորձող սպային, ինքնապաշտպանական բնազդից ելնելով` 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»,–ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ նախաքննությամբ ի հայտ կգան դեպքի բոլոր հանգամանքները, և այս ամենը միայն նախնական վարկածներ են։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
Նմանատիպ հոդվածներ
«Բանակի թուլացումը գալիս է ԳՇ պետից, նախարարից, վարչապետից, սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն». զոհված զինվորների դասակի հրամանատար
Դեպքը տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. բենզին են օգտագործել, բայց տեղյակ չեմ՝ ինչ հ...
Սերժ Սարգսյանը` վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՊՆ-ն` համացանցում տարածված կադրերի մասին
Տելեգրամ ալիքներում լուսանկարներ են տարածվել , որոնք փաստում են, թե որքան անմխիթար վիճակում են գտնվում մարտական հենակետե...
Միրզոյանին ծեծի ենթարկած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք կալանավորվել են
Կալանավորվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վար...