Սպորտ

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը

Lilit A. 1 րոպե 160 դիտում
Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

 

Հունվարի 14-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվել է Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

 

«Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մազչի ընտրությունը բարդ էր, որովհետև մենք հասկանում ենք, որ կարևոր ընտրափուլ ենք մտնում և մարզչի առջև, և բանակցելուց հստակ ժամանակ էինք տալիս մեր խնդիրները կարող են կատարել, թե ոչ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՖՖ նախագամ Արմեն Մելիքբեկյանը:

 

Պայմանագրի դետալների մասին ավելի ուշ կխոսենք, որովհետև որոշակի դետալների շուրջ դեռ բանակցում ենք։ Օրերս նա կգա Երևան՝ պայմանագիր կնքելու»,–ասաց Մելիքբեկյանը, նշելով, որ բանակցությունները բարդ ընթացք են ունեցել, բայց ավարտը հաջող է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից