ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆյոդոր Եմելյանենկոն նոկաուտով պարտվեց կարիերայի վերջին մենամարտում

Ռուսաստանցի Ֆյոդոր Եմելյանենկոն Լոս Անջելեսում տեղի ունեցած խառը մենամարտերի ծանր քաշային կարգում Bellator 290-ի չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում պարտվեց ամերիկացի Ռայան Բեյդերին։

 

Մենամարտը տեւեց 2 րոպե եւ 39 վայրկյան։ Առաջին ռաունդում Բեյդերը նոկաուտի ենթարկեց մրցակցին։ Մենամարտից հետո Եմելյանենկոն պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու մասին՝ ութանկյունում թողնելով ձեռնոցները։

 

Եմելյանենկոն խառը մենամարտերում տարել է 40 հաղթանակ, կրել 7 պարտություն։ Բեյդերը ութանկյունում տարել է 31 հաղթանակ, կրել 7 պարտություն։

Քաղաքականություն

Պատահարներ