Թուրքիան մեղադրել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին` պայմանավորվածությունները չկատարելու մեջ
Ռուսաստանը և ԱՄՆ-ը չեն կատարել քրդական ուժերին Սիրիայի հյուսիսից դուրս բերելու իրենց պարտավորությունները։ Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Թուրք դիվանագետի հայտարարությունները մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ իմ այցի ժամանակ մենք կխոսենք Սիրիայի մասին։ Որովհետև նրանք (ԱՄՆ-ն) շարունակում են աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին։ Մեզ համար սա սպառնալիք է։ Մեզ տրված խոսքը չիրականացվեց ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ռուսաստանի կողմից»,- ասել է Չավուշօղլուն։
Դիվանագետի խոսքով՝ Անկարան «անընդհատ» հիշեցնում է Մոսկվային ու Վաշինգտոնին, որ 2019 թվականի համաձայնագրերի պայմանները չեն կատարվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...