Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։
Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, այս հարցի քննարկումը Եվրամիության գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդգրկված է ԵՀ-ի հունվարի 18-ի օրակարգում, իսկ հաջորդ օրը նախատեսված է քվեարկություն այդ թեմայով բանաձեւի ընդունման համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 մարդկանց, այդ թվում՝ 30.000 երեխաների իրավունքները։
Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը շարունակում է ամբողջությամբ փակել իբր «էկոլոգիական նկատառումներով»։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...