ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատապարտյալը բժիշկ է ներկայացել ու խաբել է 2 կնոջ, շորթել 5000 դոլար և ոսկյա ժամացույց
ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձերբակալել են խաբեությամբ 5000 դոլար և 20 գրամ քաշով ոսկյա ժամացույց յուրացրած 44-ամյա կնոջը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մագա անունով ներկայացած կինը բաժնում խոստովանել է, որ գումարը և ոսկյա ժամացույցը ինքն է վերցրել տուժողից , բայց փոխանցել է երրորդ անձի։
Պարզվել է, որ խարդախությունը կազմակերպել էր քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող 48-ամյա տղամարդ, որը ներկայացել էր որպես բժիշկ` Տիգրան Հարությունյան անուն–ազգանունով։ Նա պարտավորվել էր տուժող կնոջը վաճառել բժշկական սարքավորումներ, իսկ Մագա ներկայացած կնոջն էլ ասել էր, որ իր բնակարանը վաճառել է տուժող կնոջը և պետք է նրանից գումար ստանա:
Արդյունքում Մագա անունով ներկայացած կինը մաս-մաս ստացել է այդ գումարը տուժող կնոջից և փոխանցել քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող 48-ամյա տղամարդուն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում Ան-26 ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ժամանակ
ՌԴ-ում Յակուտսկից Մագադան ուղևորվող IrAero ինքնաթիռի մի դուռը խափանվել է և բացվել հենց թռիչքի ժամանակ։ Այս մասին գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Ստամբուլի հայկական եկեղեցու կացարանում բռնկված հրդեհից. կան զոհեր
Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում գտնվող Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու բնակելի հատվածում հրդեհ է բռնկվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն` Ստամբուլի բիզնես կենտրոններից մեկում. կան տուժածներ
Պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Բաղջըլար թաղամասի բիզնես կենտրոնում, կան տուժածներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միջադեպը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 20 մեքենայի մասնակցությամբ շղթայական վթար Ճապոնիայում. տուժել է առնվազն 10 մարդ
Ճապոնիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել 20 մեքենայի մասնակցությամբ։ Այս մասին գրում են միջազգային լրատվականները: ...