ՄԱԿ-ի համար սա պետք է հուշեր առաջացնի․ Զոհրաբ Մնացականյան
«Ադրբեջանի կառավարության վստահված անձինք, որոնք մեկ ամսվա ընթացքում պաշարում են Արցախը Ադրբեջանի նախագահի անունից և խորացնում հումանիտար ճգնաժամը, հիշողություններ են արթնացնում, օրինակ, Դարֆուրում ալ Բաշիրի անունից մոլեգնող ջանջավիդ ցեղերի մասին ։ ՄԱԿ-ի համար դա պետք է հուշեր առաջացնի պաշտպանելու անկարողության մասին»: Այս մասին գրում է Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։