Արցախում բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացումների համար կգործի սահմանչափ
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:
Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից Հայաստան զանգել չի հաջողվում. «Ղարաբաղ Տելեկոմ»
Արցախում առկա է նաև բջջային կապի խափանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմից»։ «Մ...
ՔԿ-ն` ՀՅԴ-ականների տներում կատարված խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով ՀՅԴ-ականների տներո...
Արցախում հեռախոսակապը ևս ընդհատվել է. ինչ է հայտնում ՀՀ ՄԻՊ-ը
Արցախում ֆիքսված ինտերնետն ու հեռախոսակապն ընդհատվել է։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավո...
Ֆիքսված ինտերնետն Արցախում շարունակում է անհասանելի լինել. Ավանեսյան
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը տեղեկացնում է, որ Արցախում ֆիքսված ինտերնետ ծառայությունը շար...