ՔԿ-ն` ՀՅԴ-ականների տներում կատարված խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով ՀՅԴ-ականների տներում կատարված խուզարկություններին.
«Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․
2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ «այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացումների համար կգործի սահմանչափ
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են...
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, որը վերջերս ձերբակալվել էր,...
Արցախից Հայաստան զանգել չի հաջողվում. «Ղարաբաղ Տելեկոմ»
Արցախում առկա է նաև բջջային կապի խափանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմից»։ «Մ...
Եկամտայհարկը նվազում է, սոցվճարը՝ բարձրանում. աշխատողների հարկերի փոփոխությունները 2023-ին
2023 թվականից Հայաստանում գրանցված աշխատողների եկամտային հարկի դրույքաչափը նվազում է: Միևնույն ժամանակ, բարձրանում է կու...