Ֆիքսված ինտերնետն Արցախում շարունակում է անհասանելի լինել. Ավանեսյան
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը տեղեկացնում է, որ Արցախում ֆիքսված ինտերնետ ծառայությունը շարունակում է անհասանելի լինել։ Այս մասին նա հայտարարել է Radar Armenia-ի հետ զրույցում։
Ավելի վաղ նույն լրատվականը` հղում անելով Ավանեսյանին, գրել էր, որ ինտերնետ հասանելիությունը վերականգնվել է:
Արցախում ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով: Մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտահարկի գումարների վերադարձման համար
Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհր...
Արցախից Հայաստան զանգել չի հաջողվում. «Ղարաբաղ Տելեկոմ»
Արցախում առկա է նաև բջջային կապի խափանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմից»։ «Մ...
Արցախում հեռախոսակապը ևս ընդհատվել է. ինչ է հայտնում ՀՀ ՄԻՊ-ը
Արցախում ֆիքսված ինտերնետն ու հեռախոսակապն ընդհատվել է։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավո...
Արցախում բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացումների համար կգործի սահմանչափ
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են...