Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրազիլիայում բողոքի ակցիաների հետևանքով կա 46 տուժած

 Բրազիլիայում բողոքի ակցիաների հետևանքով 46 մարդ է վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է «20 minutos» թերթը:«Տուժածներից 6-ի վիճակը ծանր է, 2-ին շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել»…

 Բրազիլիայում բողոքի ակցիաների հետևանքով 46 մարդ է վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է «20 minutos» թերթը:

«Տուժածներից 6-ի վիճակը ծանր է, 2-ին շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները, որոնք նախորդ տարվա վերջից բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքներից, հունվարի 8-ին Բրազիլիայի մայրաքաղաքում գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր (Պլանալտու պալատ) ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։ Ոստիկանությանը միայն երեկոյան է հաջողվել կառավարական շենքերն ազատել ցուցարարներից։Homepage

Դաշնային օկրուգի ղեկավարի տվյալներով` անկարգություններից հետո ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Քաղաքացիական ոստիկանությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ 300 մարդ է ձերբակալվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250