ՏԵՍԱՆՅՈՒԹ. UFC-ի ղեկավար Դեն Ուայթն ու իր կինը ծեծկռտուք են սկսել գիշերային ակումբում
UFC-ի ղեկավար Դեն Ուայթը և իր կինն իսկական ծեծկռտուք են սկսել գիշերային ակումբում: Ինչպես գրում է RTVI-ը` միջադեպը տեղի է ունեցել Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաքում Ամանորի տոնակատարության ժամանակ։ TMZ պորտալի տեղեկությամբ` երբ Ուայթը պատրաստվում էր ինչ-որ բան ասել իր կնոջը՝ Էննին, վերջինս հարվածել է նրա դեմքին, որից հետո Դենը նույն կերպ պատասխանել է կնոջը:
Ըստ ականատեսների՝ երկուսն էլ եղել են ոչ սթափ վիճակում։ Հրատարակությունը գրում է, որ զույգին ստիպված են եղել բաժանել ընկերները։ Պորտալի հետ զրույցում Ուայթը խոստովանել է, որ ինքն ու իր կինը շատ են խմած եղել:
«Դուք տարիներ շարունակ լսել եք, որ ես ասում եմ` «Տղայի համար արդարացում չկա, եթե նա դիպչում է կնոջը»: Եվ հիմա ես պետք է ձեզ հետ խոսեմ իմ սեփական միջադեպի մասին»,- ասել է նա TMZ-ին տված հարցազրույցում։ Էնն Ուայթի խոսքով՝ ինքը և իր ամուսինը քննարկել են տեղի ունեցածը և ներողություն խնդրել միմյանցից։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն
82 տարեկան հասակում մահացել ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն: Աշխարհահռչա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆուտբոլի արքա Պելեի խփած լավագույն գոլերը
Ինչպես արդեն հայտնել էինք` 82 տարեկան հասակում մահացել է Ֆուտբոլի արքա, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիիստ Պեկեն:Իր կարիերայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ֆաշիստական ողջույն են ցույց տվել
Լրագրողները պարզել են, որ փակ խնջույքի ժամանակ Խորվաթիայի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ ֆաշիստական ողջույն են...
Պելեի հրաժեշտի արարողությանը ավելի քան 230 հազար մարդ է մասնակցել
Բրազիլիայում ավարտվել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի հրաժեշտի արարողությունը, ով մահացել է դեկտեմբերի 29-ին երկա...