Ցուցարարներն անարգում են Նահելի հիշատակը․ Ֆրանսիայում զոհված դեռհասի հարազատը՝ BBC-ին

Այն մարդիկ, որոնք անկարգություններ են իրականացնում Փարիզում ու Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, որոնք չեն ենթարկվում ոստիկաններին՝ անարգում են Նահելի վառ հիշատակը։ Այս մասին հանրահայտ BBC-ին է ասել Ֆրանսիայում ոստկանի գնդակից զոհված Նահելի հարազատներից մեկը։ 

 

Ընտանիքի բարեկամի խոսքով՝ ընտանիքը չի ցանկացել ու չի ցանկանում, որ երիտասարդի մահը երկրում անկարգությունների պատճառ դառնա։ 

 

«Մենք երբեք ատելության կոչեր չենք արել»,- BBC-ին է ասել ընտանիքի հարազատը։ 

 

Ընտանիքի հարազատները ցուցարարներին կոչ են արել՝ կազմակերպել «սպիտակ երթ», քայլել փողոցներում՝ ի հիշատակ Նահելի,սակայն առանց էմոցիոնալ պոռթկումների։ 

 

«Մենք չենք խնդրել ջարդել կամ գողություններ կատարել: Այս ամենը Նահելի համար չէ», - ասել են նրանք BBC-ին։ 

 

Նահելի ընտանիքի բարեկամը զրուցի ընթացքում նշել է, որ շարունակվող այս քաոսի արդյունքում ընտանիքը մեկ րոպե չի ունեցել միասին հիշատակելու երիտասարդի հիշատակը։

 

«Մենք ուզում ենք, որ ամեն ինչ հանդարտվի: Սոցիալական ցանցերն, անկարգություններն, ամեն ինչ պետք է հանդարտվի: Այս ամենի հետ մեկտեղ մենք չենք հասցրել միասին հինգ րոպե նստել և մտածել նրա մահվան մասին»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ֆրանսիայի ոստիկանները ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել էին 17-ամյա դեռահաս մի տղայի՝ Նահել Մ․-ին, որը, ըստ ուժայինների, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում դեպքից հետո անկարգություններ են սկսվել, որոնք դեռևս շարունակվում են։ 

Քաղաքականություն

Պատահարներ