ՌԴ քաղաքացու ուղեբեռում մարտական ատրճանակ է հայտնաբերվել
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի և նույն օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է մի քաղաքացի, ում մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ։
Ինչպես հայտնում է Shamshyan-ը՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում զենք կա։
Տեղում պարզվել է, որ այդ անձը, ում ուղեբեռում հայտնաբերվել է «CTT» գրառմամբ ատրճանակ, ՌԴ քաղաքացի, 21-ամյա Մոհամեդ Մ-ն է։
Վերջինս «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերվել է ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին, ապա ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավականի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական իքնաթիռը ռումբի մասին ահազանգ է ստացել և հարկադիր վայրէջք կատարել
Իրկուտսկ-Նովոսիբիրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մաս...
Ռումբի մասին ահազանգ` Պուշկինի անվան դպրոցում և մի շարք այլ հաստատություններում. մանրամասներ
Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցում ու ևս մի քանի ուսումնական հաստատությունում ռումբի տ...
7 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է, մայրը փորձել է պատուհանից նետել իրեն․ ArmLur
ArmLur.am֊ի տեղեկություններով՝ գիշերը ժամը 1֊ի սահմաններում Գրիգոր Լուսավրիչ հիվադանոցում 7 տարեկան տղա երեխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչն էր վախեցրել Հարավային Կորեայի բնակիչներին, հայտնի է` ինչ բազմերանգ ճառագայթ էր նկատվել երկնքում
Երկնքում բազմերանգ ճառագայթը վախեցրել է Հարավային Կորեայի բնակիչներին: Ականատեսները սոցցանցերում տարածել են առեղծվածային...