Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի` Լեռնային Ղարաբաղ մեկնելու որոշման հետ. Լավրով
Ռուսաստանի իշխանությունները կապ չունեն «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ մեկնելու նրա որոշման հետ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրել է Kp.ru-ն:
«Պարոն Վարդանյանը Ռուսաստանի հետ կապ չունի, ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն։ Մենք ոչ մի գործ չենք ունեցել՝ կապված նրան Ղարաբաղ ուղարկելու և քաղաքական կյանքին մասնակցելու նրա որոշման հետ», - ասել է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վարդանյանից պահանջել էր հեռանալ Լեռնային Ղարաբաղից։
Նոյեմբերի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդնյանին նշանակել է պետնախարար։ Մինչ այս միլիարդատերը հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ կապված Ղարաբաղ մեկնելու հետ։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել էր գործարարի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դ...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաը...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...