ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։
Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ:
Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը:
Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են:
Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու.. Սամվել Բաբայան. «Սիվիլնեթ»
Պետք է ձևավորել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք, որը թույլ կտա ապագայում խուսափել տարածաշրջանում Իրանի դեմ Թ...
Արարատ Միրզոյանը` Սերգեյ Լավրովի զարմանքի և Ադրբեջանի կողմից չդադարող սպառնալիքների մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ –Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախա...