ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա հայտնել է, որ հարցը քննարկվել է դեկտեմբերի 12-ին՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։
«Մենք համաձայնեցինք հետ կանչել առաքելությունը եւ թիմ ուղարկել՝ ԵՄ-ի հետ ապագա հնարավոր փոխգործակցությունը ուսումնասիրելու համար»,- ասել է Բորելը՝ նշելով, որ առաքելությունը ցույց է տվել իր «արդյունավետությունը»:
Դիտորդական առաքելությունը սկսել է գործել հոկտեմբերի 20-ին։ Այն ուղարկվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից երթուղու արգելափակման պատճառով չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները
Արցախը Հայաստանին կապող միակ երթուղին Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով արդեն երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետակ...