Մեսսին առաջնությունում հաղթանակը նվիրել է Դիեգո Մարադոնային և Արգենտինայի հավաքականին

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնությունում հաղթանակը նվիրել է Դիեգո Մարադոնային և բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են Արգենտինայի հավաքականին, «նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ այնպես չէր ընթանում, ինչպես ուզում էիր»,- գրում է RTVI-ը։

 

«Ես միշտ երազել եմ դառնալ աշխարհի չեմպիոն և չէի ուզում դադարեցնել փորձերը՝ նույնիսկ իմանալով, որ դա կարող է երբեք տեղի չունենալ։

 

 ...Այս գավաթը բոլոր նրանց համար է, ովքեր չեն հասել դրան նախորդ աշխարհի առաջնությունում, որում մենք խաղացել ենք:  Դա Դիեգոյի համար է, ով մեզ երկնքից աջակցում էր։  Եվ բոլոր նրանց համար, ովքեր միշտ աջակցել են ազգային հավաքականին, նայելով ոչ այնքան արդյունքին, որքան այն ցանկությանը, որը մենք միշտ դրսևորել ենք, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ այնպես չէր ընթանում, ինչպես ցանկանում էինք։  ... Անհաջողությունները հաջողության ճանապարհի մի մասն են»,- գրել է ֆուտբոլիստն իր սոցիալական ցանցում։