Սպորտ

Մբապեն գնդակով հարվածել է երկրպագուին. վերջինս գիտակցությունը կորցրել է

Gohar Vardanyan 2,771 դիտում
Մբապեն գնդակով հարվածել է երկրպագուին. վերջինս գիտակցությունը կորցրել է

Այս րոպեներին ընթանում է աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որում խաղում են Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։ Թիմերը հանդիպում են Էլ Հովրայի Էլ Բեյթ մարզադաշտում: Առաջին խաղակեսում ֆրանսիացիները հաղթում են  1-0 հաշվով։

 

Խաղից առաջ նախավարժանքի ժամանակ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գնդակը դիպել է ֆրանսիացի երկրպագուի գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը։ Մբապեն վազել է երկրպագուի մոտ՝ հետաքրքրվելու առողջական վիճակով և ներողություն խնդրելու։ Ֆրանսիայի հավաքականը նվեր է բերել նաեւ Մբապեի մարզաշապիկը։

 

Հիշեցնենք, որ պարտվող թիմը կխաղա Խորվաթիայի հավաքականի հետ երրորդ տեղի համար: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի եզրափակչում հաղթողը կհանդիպի Արգենտինայի հետ: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250