Սպորտ

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային դատի են տվել կատվի հետ վատ վարվելու համար

Gohar Vardanyan 256 դիտում
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային դատի են տվել կատվի հետ վատ վարվելու համար

Մի խումբ ոչ կառավարական կազմակերպություններ և Բրազիլիայի Կենդանիների բարեկեցության և պաշտպանության ազգային ֆորումը հայց են ներկայացրել ընդդեմ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ պահանջելով 1 միլիոն ռեալ (200,000 դոլար): Այս մասին գրում է ТАСС-ը` հղում տալով արգենտինական El Grafico ամսագրին:
 

Նշվում է, որ դրա համար պատճառ է դարձել Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ազգային հավաքականի մամուլի պատասխանատու Վինիսիուս Ռոդրիգեսի կողմից կատվի նկատմամբ կոպիտ վերաբերմունքը։ 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ Ռոդրիգեսը կոպիտ կերպով կատվին մորթուց բռնելով սեղանից ցած էր գցել:

 

Հայցվորները նաև հրապարակային ներողություն են պահանջել, ինչպես նաև կոնֆեդերացիայի աշխատակիցների համար շրջակա միջավայրի պաշտպանության և կենդանիների խնամքի հարցերում վերապատրաստման ծրագիր:

 

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց խորվաթներին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250