Սպորտ

Ֆուտբոլային հայտնի մեկնաբան է մահացել Կատարում ԱԱ-ի ժամանակ

Lilit T. 1 րոպե 372 դիտում
Ֆուտբոլային հայտնի մեկնաբան է մահացել Կատարում ԱԱ-ի ժամանակ

Ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Վալը մահացել է Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի՝ Նիդեռլանդների և Արգենտինայի հավաքականների հանդիպման լուսաբանման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է NPR-ը: 


Այս գիշեր Արգենտինայի հավաքականը հաղթեց Նիդեռլանդներին (հիմնական ժամանակում՝ 2:2, լրացուցիչ ժամանակում` 0:0, 11 մետրանոցներով՝ 4:3) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի խորվաթների հետ: 
ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան Twitter-ում ցավակցություն է հայտնել 48-ամյա Վալի մահվան կապակցությամբ: 

Վալը Sports Illustrated-ի սյունակագիրներից էր, աշխատել է նաև Fox Sports-ում և CBS Sports-ում որպես մեկնաբան: Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ հիվանդացել է Կատար գործուղվելու ժամանակ և այցելել բժշկական կլինիկա, որտեղ բժիշկները ենթադրել են, որ նա բրոնխիտ ունի: Նա նաև պատմել է, որ հակաբիոտիկներ է ընդունել, որոնք պատշաճ ազդեցություն չեն ունեցել։ 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250