Սպորտ

Խառը մենամարտերի հայազգի մարտիկը19-րդ հաղթանակն է տոնել

Lilit T. 534 դիտում
Խառը մենամարտերի հայազգի մարտիկը19-րդ հաղթանակն է տոնել

Ռուսաստանցի խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը Լաս Վեգասում ընթացող Ըմբշամարտի բացարձակ առաջնության (UFC) ժամանակ հաղթել է հայրենակից Դամիր Իսմագուլովին։ Պայքարը տևել է երեք ռաունդ։ Մրցավարները միաձայն որոշել են հաղթանակը տալ Ծառուկյանին։ 

Հայազգի մարտիկը 26 տարեկան է, նա UFC–ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Սա Ծառուկյանի 19-րդ հաղթանակն էր, նա ունեցել է ընդամենը 3 պարտություն։ 


Իսմագուլովը 31 տարեկան է, վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը` 24 հաղթանակ և 2 պարտություն։ Նշվում է, որ UFC–ում սա Դամիրի առաջին պարտությունն է։ 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250