Արգենտինան դրամատիկ պայքարում 11 մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին
ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան մրցում էր Նիդերլանդների հավաքականի հետ։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց արգենտինացիների պաշտպան Նաուել Մոլինան՝ եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։
73-րդ րոպեին արդեն Մեսսին դարձավ գոլի հեղինակ՝ հստակ իրացնելով Մարկուս Ակունյայի վաստակած 11 մետրանոց հարվածը։
Խաղավարտից 7 րոպե առաջ Վուտ Վեգհորստը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+11-րդ րոպեին 30-ամյա հարձակվողը դուբլ գրանցեց։ Այդ գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 2։2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Թիմերը 30 րոպեում գոլ չխփեցին և հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներըև հաղթեցին 4:3 հաշվով։
Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան՝ Աշխարհի չեմպիոն
Արգենտինան 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Աշխարհի առաջնությունում։ Հիշեցնենք, որ ընթացավ Աշխարհի 2022 թվականի առաջնությ...
Բենզեման պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Այս մասին 35-ամյա...
«Ցանկանում եմ տեսնել Մեսիի արցունքները». Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող
Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, «Ֆլումինենսեի» նախկին ավագ Ֆրեդը հաղթանակ է մաղթել բրազիլացիներին՝ հույս հայտնելով...
Խորվաթիա-Բրազիլիա հանդիպումը կմեկնարկի րոպեներ անց. հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը
Աշխարհի առաջնության 2022-ի քառորդ եզրափակիչի առաջին խաղը կմեկնարկի րոպեներ անց` 19։00–ին։ Կմրցեն Խորվաթիայի ու Բրազիլիայ...