Մբապեն մեր գլխավոր զենքն է․ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Անգլիայի դեմ կայանալիք խաղի, ինչպես նաև թիմակից Կիլիան Մբապեի մասին։

 

«Անգլիան նույն դիրքում մի քանի տաղանդ ունի։ Նրանց եզրային պաշտպանները լավ հարձակվում են, կիսապաշտպանները շատ նման են այդ դիրքի մեր խաղացողներին։ Բայց մեր թիմում միջոցներ կան, որ անհարմարություն կպատճառեն նրանց, ու միակ բանը, որ կարող է իրավիճակ փոխել, ոտքով դիպուկ հարվածն է դարպասին։ Մենք չպետք է նույն սխալները գործենք, ինչ Դանիայի դեմ խաղում։

Մենք Կիլիանից կախված չենք, նա ուղղակի մեր գլխավոր զենքն է։ Մեր դերը նրա համար լավագույն պայմանները ստեղծելն է, բայց մենք գրոհներ ձեռնարկելու այլ հնարավորություններ ևս ունենք»,- Ռաբյոյի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոն։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ