Գերմանիայի հավաքականը պառակտվու՞մ է․ որն է խմբում առաջացած կոնֆլիկտի պատճառը

Գերմանիայի հավաքականը երկու ճամբարի է բաժանվել՝ «Բավարիայի» ֆուտբոլիստները և մյուսները, հայտնում է Sport Bild-ը: Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին մեղադրել են «Բավարիայի» ֆուտբոլիստների հանդեպ հատուկ վերաբերմունք ունենալու մեջ, ինչը թիմի ներսում տարաձայնությունների պատճառ է դարձել: Ֆլիկը չի կարողացել միավորել ամբողջ թիմին:

 

Խնդիրները սկսվել էին խմբային փուլի 1-ին տուրի՝ Ճապոնիայի դեմ (1-2) խաղից առաջ: One Love թևկապի շուրջ բանավեճը խաղից մեկ օր առաջ սկսել են Մանուել Նոյերն ու Լեոն Գորեցկան, որոնք պնդել են, թե թիմային լուսանկարի ժամանակ պարտադիր պետք է փակել բերանը՝ ի նշան բողոքի: Մյուս ֆուտբոլիստները չեն ցանկացել որևէ քաղաքական ակցիայի մասնակցել:

 

Ճապոնիայի դեմ խաղի ժամանակ շատ ֆուտբոլիստներ չեն հասկացել Ֆլիկի՝ Գյունդողանի փոխարեն Գորեցկային խաղադաշտ մտցնելու որոշումը: Թիմի ներսում կարծել են, թե փոխարինումն արվել է, որպեսզի Գորեցկան գոհ մնա:

 

Մարկ-Անդրե տեր Շտեգենին ու Կայ Հավերցին էլ չի գոհացրել այն, որ իրենք աշխարհի առաջնության խաղերի մի մասում մնացել են պահեստայինների նստարանին: «Բարսելոնայի» դարպասապահն էլ զայրացած է եղել, որ շանս չի ստացել, չնայած ակումբում իր ելույթների

 

Իսկ «Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն, որը «Բավարիայում» հանդես է եկել Ֆլիկի գլխավորությամբ, դուրս է եկել խաղադաշտ՝ չնայած առաջին խաղում ցուցադրած վատ խաղի, մինչդեռ Նիկո Շոտերբեկն ու Մաթիաս Գինտերն այդպես էլ ոչ մի անգամ դաշտ դուրս չեն եկել:

Քաղաքականություն

Պատահարներ