Սպորտ

Այս օրերին մեկ գիշեր արտասվել եմ. Նեյմարը խոսել է երազանքի մասին

Unknown 1 րոպե 164 դիտում
Այս օրերին մեկ գիշեր արտասվել եմ. Նեյմարը խոսել է երազանքի մասին

Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Հարավային Կորեայի թիմին 4:1 հաշվով հաղթելուց հատո հայտնել է, որ երազում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին։

 

«Շատ էի վախեցել առաջին տուրի խաղում վնասվածք ստանալուց հետո։ Այդպիսի վնասվածք ստանալը շատ ծանր է։ Այս օրերին մեկ գիշեր արտասվել եմ։ Ընտանիքիս անդամները գիտեն, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Ահռելի ջանքերի արդյունքում հաղթահարեցինք այս խնդիրը։

Առաջ գնալու ժամանական է։ Երազում ենք տիտղոսի մասին, բայց պետք է աստիճանաբար շարժվել։ Սա չորրորդ հանդիպումն էր, մնաց երեք խաղ։ Մենք գերազանց ենք պատրաստվել եւ կենտրոնացած ենք, որպեսզի նվաճենք աշխարհի գավաթը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է  Globo Esporte-ն։

 

Քառորդ եզրափակիչում Բրազիլիան դեկտեմբերի 9-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս է թողել ճապոնացիներին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250