Կառնավալային Բրազիլիա և պրագմատիկ Խորվաթիա. ինչ է սպասվում Ֆուտբոլի ԱԱ քառորդ եզրափակչում

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Բրազիլիան գեղեցիկ կերպով հեռացրեց Հարավային Կորեային (4:1): Արդեն առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան Վինիսիուսը, Նեյմարը, Ռիչարլիսոնը և Պակետան։ 

 

Ինչպես գրում է Sports.ru-ն` խաղն իրական բրազիլական կառնավալ էր` էլեգանտ համադրություններ, պարերի ծով, նույնիսկ բրազիլացի մարզիչ Տիտեն սկսեց պարել: Իսկ Նեյմարը խփեց իր 76-րդ գոլը ազգային հավաքականում ու այժմ մեկ քայլ է հեռու Պելեի ռեկորդը կրկնելուց։

Ի դեպ, վերջին անգամ բրազիլացիները աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ-ում4 գոլ խփել են 1998 թվականին, երբ Չիլիի թիմը պարտություն կրեց 4:1 հաշվով:
 

Խորվաթիան շրջանցեց Ճապոնիային (1:1, 11 մետրանոցներով՝ 3:1), որը շատ տուժեց։ Հանդիպման հերոսը դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչն էր, ով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրացրեց ճապոնացիների բոլոր 3 հարվածները։
 

Այսպիսով, 1/4 եզրափակիչում կառնավալային բրազիլացիները կհանդիպեն պրագմատիկ խորվաթների հետ։ 

 

Խորվաթիա - Բրազիլիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին «Էվոլյուշն Սիթի» մարզադաշտում, սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ին։