Մարոկկոն դուրս թողեց Իսպանիայի հավաքականին Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից
Իսպանիայի հավաքականը դադարեցրել է պայքարը ԱԱ-2022-ի համար։ Լուիս Էնրիկեի թիմը 120 րոպեում չոր ոչ-ոքիից հետո 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Մարոկկոյին (0:3):
11մետրանոց հարվածաշարերն առաջինը սկսեցին մարոկկացիները: Առաջին հարվածը դիպուկ էր: Իսպանացիների առաջին հարվածը կատարեց Սարաբիան, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Մարոկկոյի կազմում 2-րդ 11 մետրանոցը հստակ իրացրեց Զիեշը, իսկ իսպանացիների 2-րդ հարվածը կատարեց Սոլերը, որը նույնպես գոլ չեղավ: Մարոկկացիների 3-րդ հարվածը հետ է մղում Ունայ Սիմոնը: Այնուհետև գնդակին է մոտենում Բուսկետսը և կրկին վրիպում: Մարոկկոյի վերջին հարվածն անվրեպ կատարում է Հակիմին ու իր թիմին դուրս բերում քառորդ եզրափակիչ:
Այսպիսով, քառորդ եզրափակիչում Մարոկկոն կխաղա Պորտուգալիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: