Սպորտ

Մեսսին Ուրուգվայի՝ ԱԱ-ից դուրս մնալու մասին

Unknown 1 րոպե 291 դիտում
Մեսսին Ուրուգվայի՝ ԱԱ-ից դուրս մնալու մասին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Ուրուգվայի ազգային թիմի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալու մասին։ Ուրուգվայի հավաքականի կազմում է հանդես գալիս «Բարսելոնայում» արգենտինացու նախկին թիմակից և մտերիմ ընկեր Լուիս Սուարեսը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։ 

 

«Ինչ էլ՝ չպատահի Լուիսի հետ, ես միշտ նրա կողքին եմ և պատրաստ եմ աջակցել նրան։ Ցավալի էր տեսնել, թե Ուրուգվայն ինչպես դուրս մնաց, բայց ֆուտբոլում այդպիսի բաներ լինում են։ Պետք է պարզապես կենտրոնանալ ապագայի վրա»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում COPE-ը։

 

Հիշեցնենք՝ Ուրուգվայի հավաքականը խմբում 3-րդ տեղում զբաղեցրեց և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։ Ուրուգվայցիների հետ միևնույն խմբում էին ընդգրկվել Պորտուգալիան, Հարավային Կորեան և Գանան։ Հատկանշական է, որ Ուրուգվայն ու Հարավային Կորեան 4-ական միավոր էին վաստակել, բայց կորեացիները դուրս եկան հաջորդ փուլ՝ ավելի շատ խփած գոլերի շնորհիվ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250