Բրազիլիայի հավաքականի բժիշկը՝ Նեյմարի վնասվածքի մասին

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է չհասցնել ապաքինվել վնասվածքից մինչև Հարավային Կորեայի հետ 2022 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպումը։

 

«Ինչ վերաբերվում է Նեյմարին և Ալեքս Սանդրոյին, մենք դեռ 72 ժամ ունենք՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք հույս դնել նրանց վրա հաջորդ խաղում: Մենք հնարավորություն ունենք ամեն ինչ դանդաղ տանել և սպասել, մինչև նրանք կարողանան վերադառնալ: Նրանք դեռ չեն սկսել գնդակով աշխատանքը խաղադաշտում։ Կարևոր է տեսնել, թե ինչպես կդիմանան ծանրաբեռնվածությանը։ Կախված դրանից՝ նրանց վերադարձի պայմանները կարող են փոխվել»,- Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարի խոսքն է մեջբերել Globo Esporte-ն։

 

Նեյմարը վնասվածք է ստացել Սերբիայի հավաքականի հետ 1-ին տուրի խաղում (2:0): Հարձակվողի մոտ հայտնաբերվել են նաև վիրուսային վարակի ախտանիշներ։ Նեյմարը բաց է թողել 2 հանդիպում խմբային փուլում։

ԱԱ 2022-ի 1/8 եզրափակչի Բրազիլիա – Հարավային Կորեա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 5-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։