ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամենահին տաճարները Հայաստանում են». Քարդաշյանն ու Շերը կոչ են արել աջակցել Մայր տաճարի վերանորոգմանը
Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, միլիարդատեր Քիմ Քարդաշյանն ու հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմում են իրենց հետևորդներին՝ առաջարկելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդպեսով աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին:
Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «story» բաժնում հոլովակ է տեղադրել, որում գրել է, որ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար։ Նա իր հետևորդներին է ներկայացրել Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» և այլ գրություններով զարդերն ու ասել, որ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահին տաճարները Հայաստանում են։
Շերը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում մի լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է, որ իր հայկական արմատներն իր ինքնության հսկայական մասն են, և ինքը հպարտ է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանն աջակցելու համար կազմակերպված նախաձեռնության մի մասը լինել:
[b8bd5cb78d8f45b4d453b85289289e0a.PNG]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շակիրան և Պիկեն ժամանել են Բարսելոնայի դատարան
Երգչուհի Շակիրան և նրա նախկին ամուսինը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, ժամանել են Բարսելոնայի դատարան, որտեղ վավերացրել են ...
«Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցները կվառեն գլխավոր տոնածառի լույսերը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատարում ընտրում են աշխարհի ամենագեղեցիկ ուղտին
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության հետ միաժամանակ Կատարում անցկացվել է «Qatar Camel Mzayen Club» մրցույթը, որտեղ ընտրվել է աշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Dior-ին մեղադրել են Ռուսաստանը գովազդելու մեջ
Dior-ին մեղադրել են թաքնված գովազդի մեջ՝ ամանորյա նոր հավաքածուի շնորհանդեսից հետո։ Կարծիքներ կան, թե ընկերությունը գովա...