«Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցները կվառեն գլխավոր տոնածառի լույսերը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ դեկտեմբերի 11-ին անցկացելու է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, իրականացված աշխատանքները:
Նշվել է նաև, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շակիրան և Պիկեն ժամանել են Բարսելոնայի դատարան
Երգչուհի Շակիրան և նրա նախկին ամուսինը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, ժամանել են Բարսելոնայի դատարան, որտեղ վավերացրել են ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամենահին տաճարները Հայաստանում են». Քարդաշյանն ու Շերը կոչ են արել աջակցել Մայր տաճարի վերանորոգմանը
Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, միլիարդատեր Քիմ Քարդաշյանն ու հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան),...