ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Dior-ին մեղադրել են Ռուսաստանը գովազդելու մեջ

Dior-ին մեղադրել են թաքնված գովազդի մեջ՝ ամանորյա նոր հավաքածուի շնորհանդեսից հետո։ Կարծիքներ կան, թե ընկերությունը գովազդում է Ռուսաստանը։ Բացասական մեկնաբանություններ են հայտնվել բրենդի պաշտոնական սոցիալական ցանցերում:

Dior նորաձևության տան էջում հայտնվել են գովազդային կադրեր բրենդի ամանորյա հավաքածուի թողարկմանը նվիրված նոր գովազդային արշավի նկարահանումներից։ Նկարներում մոդելները կեցվածք են ընդունել ձնառատ կեչու անտառում՝ ցուցադրելով նոր հավաքածուի զգեստներն ու աքսեսուարները։

 

«Այս սառցե թագավորությունում Մարիա Գրացիա Չիուրիի եթերային ստեղծագործությունները միավորում են տոնական սեզոնի հրաշալիքները: Բազմաթիվ անբասիր ժանյակավոր զգեստներ և աքսեսուարներ cruise հավաքածուից դուրս են գալիս ձյան միջից: Հետևե՛ք հաջորդ ճամփորդություններին, քանի որ շրջագայությունը շարունակվում է»,- ասվում է նոր արշավի նկարների խորագրում:

 

Բրենդի բաժանորդները նշել են, որ ամանորյա հավաքածուն հարգանքի տուրք է մատուցում ռուսական մշակույթին և բնությանը։ Մեկնաբանություններում օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի՝ մինչ ոմանք հիանում են նկարահանումների գեղեցկությամբ, մյուսները բացասական մեկնաբանություններ են գրում։

 

«Ինչպե՞ս կարող եք հիմա գովազդել Ռուսաստանը»: «Ինչ ամոթ է, Dior: Մի երկրի ոճն եք խթանում, որը Եվրախորհրդարանը հռչակել է ահաբեկչական երկիր»,- գրել են օգտատերերը։

 

Եղել են նաև բազմաթիվ դրական մեկնաբանություններ։

 

««Ռուսական ձմեռ. Ի՜նչ գեղեցիկ է:», «Մենք հասկացանք: Dior-ը գովազդել է կյանքի կոչել ռուս օրիորդի ոճը», «Կեչիկներ, պարեր, ժանյակ և կիրզաչի. ամեն ինչ շատ ռուսական է», «Դասական ռուսական երաժշտություն, Վոլոգդայի ժանյակ, տաք հագուստ, ձյուն և կեչի, շուրջպարեր!!! Տղաներ, վաղուց այսքան գեղեցիկ ձոն չի եղել ռուսներին»», - գրել են ապրանքանիշի ռուսալեզու երկրպագուները: